Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Եվրամիությանը վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ Եվրոպան պետք է վերականգնի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նա իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ եկել է ժամանակը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։
Ստուբբի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները ներկայումս քննարկում են այն թեկնածուին, ով կարող է ներկայացնել Եվրամիությունը Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Ֆինլանդիայի նախագահը նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում չհամապատասխանի եվրոպական շահերին, ապա Եվրամիությունը ստիպված կլինի ավելի ինքնուրույն գործել և ուղիղ կապ հաստատել Մոսկվայի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի իշխող կոալիցիայում քննարկվում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը՝ որպես Եվրամիության և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ բանակցությունների միջնորդ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում