Dua Lipa-ն 15 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Samsung-ի դեմ
Աշխարհ
Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան 15 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել Samsung-ի դեմ՝ մեղադրելով նրան իր կերպարի անօրինական օգտագործման մեջ, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Կալիֆոռնիայի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն՝ Samsung-ը 30-ամյա երգչուհու լուսանկարն օգտագործել է ԱՄՆ-ում վաճառվող հեռուստացույցների ստվարաթղթե տուփերի վրա։
«Պատկերը կեղծ տպավորություն է ստեղծում, որ Լուպան հավանություն է տալիս կամ կապված է ապրանքի հետ՝ այդպիսով դրդելով պոտենցիալ սպառողներին գնել այն», - նշվում է հայցում։
Հայցում մեջբերվում են երկրպագուների բազմաթիվ սոցիալական ցանցերում արված գրառումներ, որոնք պնդում էին, որ ոգեշնչվել են հեռուստացույցը գնելու համար՝ Լուպայի պատկերը տուփի վրա տեսնելուց հետո։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից