Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի հետ բանտարկյալների վերաբերյալ նոր համաձայնագրի մասին
Աշխարհ
Վաշինգտոնը համաձայնության է եկել Մոսկվայի և Մինսկի հետ հինգ բանտարկյալի ազատ արձակման վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։
«Մենք հենց նոր ապահովեցինք Բելառուսի և Ռուսաստանի բանտերում պահվող երեք լեհ քաղաքացիների և երկու մոլդովացիների ազատ արձակումը», - հայտարարել է պետության ղեկավարը։
Նրանց թվում է Սախարովի մրցանակի դափնեկիր Անջեյ Պոչոբուտը: Թրամփի խոսքով՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին անձամբ խնդրել է իրեն օգնել լրագրողի ազատ արձակման հարցում:
Թրամփը շնորհակալություն է հայտնել իր հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլին և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին այս համաձայնության համար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը