ԵՄ-ն կարող է Ուկրաինայի անդամակցության բանակցությունները սկսել արդեն հունիսին. Եվրահանձնակատար Կոս
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ ուղիղ անդամակցության բանակցություններ սկսել մինչև հունիսի վերջը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես այսօր կոչ կանեմ նախարարներին, քանի որ մենք կարող ենք առաջին կլաստերի շուրջ բանակցությունները սկսել մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը հունիսի վերջին, իսկ մնացած հինգ կլաստերները կարող ենք բացել հուլիսին», - ասել է Կոսը։
Ապրիլի 20-ին Financial Times-ը հաղորդել է, որ Ֆրանսիան և Գերմանիան կողմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելուն, մասնավորապես՝ մասնակի ինտեգրմանը և «խորհրդանշական» արտոնություններին առանց լիիրավ անդամի հիմնական իրավունքների։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում