ԱՄՆ-ն Իրանի արձագանքը խաղաղության համաձայնագրին համարել է «անտեղի»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մերժել Իրանի պատասխանը Վաշինգտոնի կողմից պատերազմի ավարտի վերաբերյալ վերջին համաձայնագրի նախագծին, հաղորդում է Axios-ը։
Ամերիկացի առաջնորդը հրատարակությանը հայտնել է, որ Իրանի պատասխանը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իրեն դուր չի եկել Իրանի իշխանությունների նամակը՝ փաստաթուղթը անվանելով «անտեղի»։
Մայիսի 10-ին IRNA-ն հաղորդել է, որ Իրանը Պակիստանից պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի կողմից առաջարկված կարգավորմանը։ ISNA-ի տվյալներով՝ փաստաթուղթը կենտրոնանում է պատերազմի ավարտի և Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման վրա։
Մայիսի 3-ին Վաշինգտոնը Իսլամաբադին ուղարկել է Թեհրանի առաջարկին 14 կետից բաղկացած պատասխան։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում