Մետրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք
Աշխարհ
Մետրոպոլիտ Շիոն՝ պատրիարքական գահի տեղապահը, դարձել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք։
Որոշումը կարդաց Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորոսը։
Հիշեցնենք, որ երեք թեկնածուներ կային՝ Սենաքսի եւ Չխորոցկոյի միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Մրովելիի եւ Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին եւ Փոթիի ու Հոբիի միտրոպոլիտ Գրիգոլի Բերբիչաշվիլին։ Քվեարկությանը մասնակցել են միայն բարձրաստիճան եկեղեցականները։ Միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն։ Մյուս թեկնածուներից միտրոպոլիտ Հոբը ստացել է 9 ձայն, միտրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն։
Հիշեցնենք, որ 93 տարեկան հասակում` գահակալության 49-րդ տարում, երեկ` մարտի 17-ին, վախճանվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում