Լեհաստանը մտադիր է խստացնել քաղաքացիության կանոնները
Աշխարհ
Լեհաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ աշխատում է Լեհաստանի քաղաքացիություն ստանալու կանոնները խստացնելու ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք Լեհաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացում փոփոխությունների վրա։ Լեհաստանի քաղաքացիությունը արտոնություն է, որը պետք է վաստակել։ Հետևաբար, մենք նախատեսում ենք փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն, որ մեր երկրում ընդունված յուրաքանչյուր ոք արժանի լինի դրան», - ասվում է հայտարարության մեջ։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ առաջարկվող փոփոխությունների թվում կլինի Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմորդների համար պահանջը հանձնել «քաղաքացիական թեստ, որը ստուգում է նրանց գիտելիքները մեր երկրի պատմության, արժեքների և սկզբունքների, ինչպես նաև մեր հասարակության մեջ ինտեգրման մակարդակը»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը