Գուտերեշը մեկնաբանել է Կուբայի դեմ ԱՄՆ սպառնալիքները
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը, Կուբայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին, հայտարարեց, որ կղզու շուրջ ստեղծված իրավիճակի համար ռազմական լուծում չկա։
Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն «կներգրավվի» Կուբայում՝ առանց իր ծրագրերի մանրամասները ներկայացնելու։ Սակայն CNN-ը ավելի ուշ հաղորդեց, որ ԱՄՆ զինված ուժերը փետրվարից ի վեր զգալիորեն ավելացրել են կղզու ափերի մոտ հետախուզական թռիչքների քանակը։
«Մենք կարծում ենք, որ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի համար ռազմական լուծում չկա», - լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով կղզու շուրջ ստեղծված իրավիճակը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը