Գուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումների
Աշխարհ
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է էներգակիրների և պարարտանյութերի գների կտրուկ աճի, ուստի, նեղուցը պետք է լիովին վերաբացվի առանց սահմանափակումների: Այս մասին Նայրոբիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Մենք տեսել ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի փակման պատճառով, և այդ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այն լիովին և առանց սահմանափակումների բացել:
Մենք կոչ ենք արել երկու կողմերին էլ դա անել: Սա էներգիայի և պարարտանյութերի գները նախապատերազմյան մակարդակին վերադարձնելու միակ միջոցն է, և սա կենսական նշանակություն ունի Քենիայի նման երկրների համար», - ասել է Գուտերեշը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում