Կոբախիձեն հույս ունի, որ նոր պատրիարքը կծառայի երկրի միասնական ապագային
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Շիո III-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վրաց եկեղեցու նոր ղեկավարը կծառայի երկրի միասնական և ուժեղ ապագային։
«Եկեղեցին միշտ եղել է վրացական պետականության և հոգևոր ուժի անսասան հենասյունը։ Հենց ուղղափառ հավատքն է մեզ համար պահպանել այն հավերժական արժեքները, որոնք մեր երկիրը հասցրել են մինչ օրս։ Հավատում եմ, որ Ձեր հովվությունը կծառայի մեր երկրի խաղաղ, միասնական և ուժեղ ապագային։ Թող Տերը պահպանի մեր երկիրը և նրա նոր հոգևոր հորը», - ասվում է Կոբախիձեի շնորհավորական նամակում։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ Շիո III-ը կշարունակի Իլյա II պատրիարքի ուղին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում