Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի մոր դեմ
Համաշխարհային Մամուլ
Կանադան նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել, որոնց շրջանակում սահմանափակումների տակ է հայտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանի Կադիրովան։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ընդհանուր առմամբ կանադական պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են 23 ֆիզիկական անձ և հինգ ռուսական կազմակերպություն։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև «Յունարմիա» շարժումը, «Յունարմիա Սևաստոպոլը», բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող «Վոին» կամավորական միությունը, «Ուչաստիե» կամավորական կենտրոնը և «Ավանգարդ» ուսումնական կենտրոնը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ևս ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ ներառելով մի շարք ռուս պաշտոնյաների և կազմակերպությունների ղեկավարների։ Միևնույն ժամանակ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցային փաթեթը, որը կարող է ներկայացվել արդեն հունիսի վերջին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում