Պակիստանի վարչապետը կայցելի Ռուսաստան
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շուտով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Նրա խոսքով՝ աշխատանքներն առաջ են շարժվում։ Ամսաթիվը նախնականորեն նշանակվել է հունիսին կամ հուլիսին։
Թիրմիզին նշել է, որ Շարիֆը մեծ անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, «ում նկատմամբ նա խորին հարգանք ունի»։
«Հենց որ Պակիստանի վարչապետի՝ Ռուսաստան այցի ամսաթվերը համաձայնեցվեն, դրանք կհայտարարվեն»,- հավելել է դեսպանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը