ԵՄ-ն ճնշում է գործադրում Վրաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Եվրամիության ղեկավարությունը պահանջում է, որ Վրաստանը դադարեցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը պահանջում է, որ Թբիլիսին միանա ԵՄ հակառուսական պատժամիջոցներին, Ռուսաստանի դեմ էներգետիկ էմբարգո սահմանի և կասեցնի տրանսպորտային կապերը, այդ թվում՝ չվերթները։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրեց ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։
Վերականգնվել է նաև Ռուսաստան մեկնող Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատ մուտքը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը