Իրանը կարող է քննարկել ուրանի՝ մինչև 90 տոկոս հարստացման հարցը
Աշխարհ
Իրանը կարող է քննարկել ուրանի՝ մինչև 90% հարստացման հարցը ԱՄՆ-ի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաին։
CNN-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման հարցը։
«ԱՄՆ-ի կողմից կրկնակի հարձակման դեպքում Իրանի տարբերակներից մեկը կարող է լինել ուրանի՝ մինչև 90% հարստացումը։ Մենք կուսումնասիրենք այս հարցը խորհրդարանում», - գրել է Ռեզաին սոցիալական ցանցերում։
Միաժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մարտի սկզբին հայտարարել էր, որ Թեհրանը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների պահին ուրան չէր հարստացնում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը