Փեզեշքիան. Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։
«Չնայած թշնամու նկատմամբ անվստահությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցությունները արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», - նրա խոսքերը մեջբերել է նախագահի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը պետք է դիվանագիտական ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչին Իրանի զինված ուժերը հասել են մարտադաշտում։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անընդունելի է անվանել Իրանի արձագանքը հակամարտությունը լուծելու ԱՄՆ առաջարկին, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դիվանագիտական համաձայնագիրը լիովին հնարավոր է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը