ԵՄ բանակցողները պետք է քաղաքական կամք ունենան երկխոսությունը վերականգնելու համար․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ի ցանկացած ներկայացուցիչ կարող է մասնակցել ԵՄ-Ռուսաստան բանակցություններին, եթե կա քաղաքական կամք երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին՝ մեկնաբանելով Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին բանակցություններում միջնորդ նշանակելու հնարավորությունը։
Պեսկովի խոսքով՝ ԵՄ բանակցողի թեկնածությունը ներկայումս «թեյի տերևները կարդալու» հարց է՝ մեջբերելով հայտնի անուններ։ Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ գլխավոր պահանջը երկխոսությունը վերականգնելու քաղաքական պատրաստակամությունն է։
Մայիսի 10-ին Der Spiegel ամսագիրը հայտնել է, որ Գերմանիան քննարկում է դաշնային նախագահ Շտայնմայերի թեկնածությունը՝ որպես բանակցող Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր երկխոսության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը