The Economic Times. Հնդկաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Աշխարհ
Հնդկաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ հաջորդ փուլը նախատեսված է Նյու Դելիում: Այս մասին հաղորդում է The Economic Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Մենք սպասում ենք ամերիկյան առևտրային պատվիրակության ժամանմանը՝ բանակցային գործընթացը շարունակելու համար: ԱՄՆ ներկայացուցիչների Հնդկաստանի մայրաքաղաք այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ», - թերթին ասել է աղբյուրը:
«Ապրիլին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո կողմերը համաձայնել են պահպանել խորհրդակցությունների ընթացքը»։
Անցյալ ամիս հնդիկ և ամերիկացի բանակցողները քննարկել են ապրանքների շուկա մուտք գործելու, առևտրի ոչ սակագնային խոչընդոտների, պարզեցված մաքսային ընթացակարգերի և ներդրումների խթանման հարցերը, ինչպես նաև համաձայնության են եկել տնտեսական անվտանգության միջոցառումների շուրջ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը