ԱՄԷ բանակը կարող է հարձակվել Իրանի տարածքի վրա․ WSJ
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Արաբական Էմիրությունների զինված ուժերը, հնարավոր է, մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարածքի վրա, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն, ԱՄԷ-ն, հնարավոր է, թիրախավորել է Իրանի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանը։ Չնայած այս հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամանակ՝ այն չի առաջացրել Վաշինգտոնի բացասական արձագանքը, որը գաղտնի ողջունել է ԱՄԷ-ի միանալը Իսլամական Հանրապետության դեմ մարտական գործողություններին։
Հոդվածում նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր՝ ԱՄԷ-ն ավելի ակտիվ է եղել, քան Պարսից ծոցի մյուս պետությունները, Թեհրանին հակազդելու հարցում և պահպանել է սերտ ռազմական համագործակցություն Վաշինգտոնի հետ։ Երկրի զինված ուժերը հագեցած են ժամանակակից արևմտյան արտադրության կործանիչներով և հսկողության համակարգերով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը