Ֆրանսիայում Լուվրի թանգարանի վրա հարձակում նախապատրաստող իսլամիստ է ձերբակալվել
Աշխարհ
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են թունիսցի քաղաքացու, որը ահաբեկչական հարձակում էր պլանավորում Լուվրի վրա: Այս մասին հաղորդում է Le Monde-ը՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական դատախազության հայտարարությանը:
Քննիչների տվյալներով՝ 27-ամյա անօրինական ներգաղթյալը, որը արմատական իսլամիստական հայացքներ ունի, մտադիր էր հարձակվել Լուվրի և Փարիզի հրեական համայնքի վրա: Ավելին, թունիսցին մտածում էր Մոզամբիկ կամ Սիրիա մեկնելու մասին՝ միանալու «Իսլամական պետությանը»:
Ձերբակալության ժամկետը լրանալուց հետո PNAT-ը պահանջել է քրեական հետապնդում և կասկածյալի ձերբակալություն: Հետաքննությունը վարում է Ներքին գործերի նախարարության Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը