Ֆրանսիայի հարավում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 6 վիրավոր
Աշխարհ
Ֆրանսիայի հարավում գտնվող Նիցցա քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով՝ վեց մարդ է վիրավորվել։ Եվս երկուսը սպանվել է։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ալպ-Մարիտիմ դեպարտամենտի պրեֆեկտ Լորան Օտիեն։
«Պրեֆեկտ Օտիեն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ դեպարտամենտի դատախազ Դամիեն Մարտինելիի և Նիցցայի քաղաքապետ Էրիկ Չիոտիի հետ միասին», - գրել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ կրակոցների հետևանքով՝ երեք մարդ ծանր վիրավորվել է, ևս երեքը թեթև վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը