Հնդկաստանը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ հրաժարվել է ռուսական գազից
Աշխարհ
Հնդկաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ գնելու հեղուկ բնական գազ, որը ենթակա է ԱՄՆ պատժամիջոցների, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
«ՀԲԳ-ի բեռնաթափումը Բալթիկ ծովի մոտ գտնվող «Գազպրոմի» ռուսական «Պորտովայա» գործարանից, որը ենթակա է ԱՄՆ պատժամիջոցների, անհնար է դարձել Հնդկաստանի դիրքորոշման պատճառով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հնդկաստանը պատրաստ է գնել միայն այն ռուսական ՀԲԳ-ն, որը չի ենթարկվում սահմանափակումների, բայց այն հիմնականում ուղղվում է Եվրոպա։
Ռուսաստանը փորձում է բանակցել գազի և պարարտանյութերի երկարաժամկետ մատակարարումների շուրջ, սակայն պայմանները կարող են պակաս բարենպաստ լինել, քան նախորդ տարիներին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը