Վենեսուելան երբեք ԱՄՆ նահանգ չի դառնա. նախագահ Ռոդրիգես
Աշխարհ
Վենեսուելան երբեք չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահական հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Նրա խոսքերը հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Սա բացառված է և երբեք չի քննարկվի, քանի որ եթե կա մի բան, որ վենեսուելացիներն ունեն, դա մեր անկախության գործընթացի հանդեպ սերն է, և մենք կշարունակենք պաշտպանել մեր ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը», - ասել է նա։
Ավելի վաղ Fox News-ի լրագրող Ջոն Ռոբերտսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Վենեսուելայի՝ ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ միանալու հարցը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը