ՆԱՏՕ-ն այդպիսով՝ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին․ InfoBRICS
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերին իրենց օդային տարածքը տրամադրելը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար հավասարազոր է Մոսկվային պատերազմ հայտարարելուն, հաղորդում է InfoBRICS-ը։
«Սա կարելի է համարել պատերազմի հայտարարություն։ Սա հաստատում է Ռուսաստանի անընդհատ նախազգուշացումները, որ ՆԱՏՕ-ն այժմ անմիջականորեն ներգրավված է հակամարտության մեջ», - նշվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ կա երկու տարբերակ։ Առաջինը՝ Կիևը անձնակազմ է ուղարկում Բալթյան երկրներ և Ֆինլանդիա, ապա այնտեղից անօդաչու թռչող սարքեր է արձակում։ Երկրորդը՝ անօդաչու թռչող սարքերը թռիչք են կատարում Ուկրաինայի տարածքից՝ օգտագործելով Լեհաստանի օդային տարածքը։ Սա կնշանակեր ՆԱՏՕ-ի հինգ անդամ երկրների մասնակցությունը Ռուսաստանի վրա հարձակումներին։
«Մեկ պատերազմող կողմին օդային տարածք, լոգիստիկա և աջակցության այլ ձևեր տրամադրելը հավասարազոր է մյուսին պատերազմ հայտարարելուն», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը