Ֆիդան. ԱՄՆ-ը և Իրանը իսկապես ցանկանում են ավարտել պատերազմը
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում կան բազմաթիվ դժվար կողմեր, բայց երկու կողմերն էլ ցանկանում են ավարտել պատերազմը։
«Բանակցություններն ունեն բավականին բարդ կողմեր։ Բայց ես ուզում եմ խոսել դրական կողմերի մասին։ Երկու կողմերն էլ իսկապես ցանկանում են ավարտել պատերազմը։ Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը և լուծել արգելափակված նավերի հարցը։ Սա նրանց դիրքորոշումն ու մտադրություններն են։ Խնդիրն այն է, թե ինչպես ձևակերպել սա և թղթի վրա դնել, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան ընդունել այն։ Ներկայումս կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է», - ասել է Ֆիդանը Կատարում՝ Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ մամուլի ասուլիսում։
Պատերազմի վերադարձը, ըստ Ֆիդանի, «միայն կմեծացնի ավերածությունները»։ «Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործելու կանխարգելումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այս առումով մենք աջակցում ենք անվտանգ անցումն ապահովելու և ապագայում ներկա իրավիճակին վերադառնալը կանխելու բոլոր ջանքերին։ Մենք մասնակցում ենք այս ջանքերին, և մեր առաջնահերթությունը խաղաղ և դիվանագիտական լուծումն է», - նշել է Ֆիդանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը