«Ալ Ջազիրա». Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով հրադադարից ի վեր զոհվել է 552 մարդ
Աշխարհ
Ապրիլի 17-ին՝ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր, լիբանանցիների շրջանում զոհերի թիվը հասել է 552-ի, ևս 1149-ը վիրավորվել են։ Այս տվյալները մեջբերել է Առողջապահության նախարարությունը, որի հայտարարությունը տարածել է «Ալ Ջազիրան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 17-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 380 մարդ։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը վերջին 24 ժամվա ընթացքում 2846-ից աճել է մինչև 2869, իսկ վիրավորների թիվը՝ 8693-ից մինչև 8730», - ասվում է հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը առավոտից ինտենսիվորեն ռմբակոծել են հարավային Նաբաթիե նահանգը և Արևմտյան Բեքաա շրջանը։ Զոհերի և վիրավորների թիվը, կանխատեսումների համաձայն, կաճի օրվա վերջում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը