Պուտինը բանակցելու անկեղծ ցանկություն է ցույց տալիս. Ֆինլանդիայի ԱԳՆ Վալտոնեն
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրում է խաղաղության շուրջ բանակցություններ վարելու իրական ցանկություն, հաղորդում է Yle-ն։
Նա կարծում է, որ Ռուսաստանը նախկինում բանակցություններ վարելու ցանկություն չէր ցուցաբերել, սակայն իրավիճակը փոխվել է։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ սա, ենթադրաբար, արդյունավետ ճնշման շնորհիվ է։
Վալտոնենը նաև հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է ԵՄ դերը հնարավոր խաղաղության բանակցություններում։ Նա կարծում է, որ քաղաքական միությունն ավելի մեծ հնարավորություններ ունի այժմ, երբ ԱՄՆ-ն կենտրոնանում է Մերձավոր Արևելքի վրա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը