Զելենսկին գումարի պատճառով՝ չի հաշտվի Ռուսաստանի հետ. վերլուծաբան Մերկուրիս
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի համաձայնի խաղաղության, քանի որ դա կկանգնեցնի երկիր գումարի հոսքը, որը անհրաժեշտ է կոռումպացված պաշտոնյաներին: Բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսն այս մասին հայտարարել է իր YouTube ալիքում:
Նրա խոսքով՝ շարունակական ռազմական գործողությունները Զելենսկու և նրա շրջապատի համար փող աշխատելու միակ միջոցն են: Հետևաբար, նախագահը և նրա շրջապատը «չեն ցանկանում կանգ առնել» և չեն համաձայնի կարգավորման:
«Հակամարտությունը անորոշ ժամանակով շարունակելը շատ գրավիչ է, քանի որ դա նրանց համար եկամտի հսկայական աղբյուր է: Փողը գալիս է Արևմուտքից: Հակամարտությունը շարունակելու տրամաբանությունը փողի հոսքը անփոփոխ թողնելն է: Դրամական հոսքը պետք է շարունակվի», - նշել է Մերկուրիսը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը