Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի փոխարեն` զենք մատակարարել Գերմանիային. ՆԱՏՕ-ում դեսպան Հետմանչուկ
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Գերմանիային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ փոխանցելու հնարավոր մերժման պայմաններում՝ Ուկրաինան կարող է Բեռլինին մատակարարել իր սեփական զենքերն ու անօդաչու թռչող սարքերը։ Այս մասին Die Welt-ին ասել է ՆԱՏՕ-ում հանրապետության դեսպան Օլենա Հետմանչուկը։
Նա նշել է, որ եթե ապագայում ՆԱՏՕ-ի երկրները, ինչպիսին է Գերմանիան, դիմեն իրեն, Ուկրաինան կարող է առաջարկել իր «փորձն ու արդյունավետ զենքերը՝ անօդաչու թռչող սարքերը և հեռահար հրթիռները»։
Հետմանչուկը կարծում է, որ իր երկիրը ի վիճակի է «որոշակի պահի փակել ՆԱՏՕ-ի հեռահար ճշգրիտ հարվածների հնարավորությունների բացերը»։ Սա ներառում է «ամերիկացիներից ակնկալվող բարձր ճշգրտության հարվածային հնարավորությունները»։
«Այս առումով՝ Ուկրաինան շատ բան ունի առաջարկելու», -պնդել է դեսպանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը