Պեսկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Բալթիկայում լարվածության աճին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բալթիկ ծովում լարվածությունը սրվում է ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի նավատորմերի գործողությունների պատճառով։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի ափերի մոտ, ենթադրաբար, նկատվել է «Սևերոմորսկ» հակասուզանավը։ Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանն իսկապես ուղարկել է նավը այնտեղ, և արդյոք դրա այնտեղ ներկայությունը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։
«Ինչ վերաբերում է Բալթիկ ծովում անվտանգությանը, վերջին ամիսներին լարվածությունը սրվում է, հավանաբար, ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային գործունեության պատճառով», - լրագրողներին ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը