MV Hondius նավի վրա հանտավիրուսի 11 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուս
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ MV Hondius զբոսանավի 11 ուղևորների մոտ հանտավիրուսի դրական թեստ է հանձնվել։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում նրա խոսքերը հեռարձակվել են ԱՀԿ-ի պաշտոնական սոցիալական ցանցերի էջում։
ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ բոլոր դեպքերը հայտնաբերվել են նավի ուղևորների կամ անձնակազմի անդամների շրջանում, որոնցից ինը հաստատված դեպքեր են Անդերի վիրուսով, իսկ երկուսը՝ հավանական։
Գեբրեյեսուսը նշել է, որ բոլոր կասկածելի և հաստատված դեպքերը մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։ Սա, նրա խոսքով, բացառում է վիրուսի հետագա տարածման ռիսկը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը