Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում իր վերահսկողության գոտու ընդլայնման մասին
Աշխարհ
Իրանի զինված ուժերը ընդլայնել են Հորմուզի նեղուցում իրենց ռազմածովային վերահսկողության գոտին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար Մոհամմադ Ակբարզադեն։
«Անցյալում Հորմուզի նեղուցը դիտվում էր որպես սահմանափակ տարածք Հորմուզի և Հենգամի նման կղզիների շուրջ, սակայն այսօր այս մոտեցումը փոխվել է։ Նոր հայեցակարգի համաձայն՝ Հորմուզի նեղուցի սահմանները զգալիորեն ընդլայնվել են», - նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանի ռազմական հրամանատարը բացատրել է, որ մինչ նախկինում տարածքը համարվում էր 20-30 մղոն (մոտավորապես 32-48 կմ) լայն, այժմ այն գերազանցում է 200-300 մղոնը (մոտավորապես 321-482 կմ)՝ Ջասկ և Սիրիկ քաղաքներից մինչև Քեշմ և Մեծ Թունբ կղզիներից այն կողմ գտնվող տարածքները։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը