Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անտեսել է հրաժարական տալու կոչերը. կշարունակի կառավարել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անտեսել է հրաժարական տալու կոչերը՝ նախարարներին ասելով, որ կշարունակի կառավարել երկիրը, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Սթարմերի նկատմամբ դժգոհություններ առկա են երկար ժամանակ, սակայն ճգնաժամը սրվել է նախորդ շաբաթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած ջախջախիչ պարտության պատճառով։
Նախարարների կաբինետի նիստում Սթարմերը կրկնել է, որ չնայած պատասխանատվություն է կրում ընտրությունների ծանր արդյունքների համար, սակայն երկիրը ղեկավարելու համար մրցակցություն սկսելու որևէ պաշտոնական քայլ չի եղել։
«Վերջին 48 ժամերն ապակայունացնող են եղել կառավարության համար, և դա իրական տնտեսական գին ունի մեր երկրի և ընտանիքների համար, - ասել է Սթարմերը նախարարներին։ - Երկիրն ակնկալում է, որ մենք կշարունակենք կառավարել։ Դա է այն, ինչ ես անում եմ, և դա է, որ մենք պետք է անենք որպես կառավարություն»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը