Թրամփը հայտարարել է Իրանի հետ կարևոր պայմանավորվածության մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել ուրանի հարստացումից և միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։ Սպիտակ տան Rapid Response էջի հրապարակման համաձայն՝ Թրամփը նշել է, որ իրանական կողմը հաստատել է նման մտադրությունը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանը «ամբողջությամբ պատրաստ է կանգ առնել» և այլևս չշարունակել միջուկային ծրագրի զարգացումը։ Թրամփը նաև հիշեցրել է «միջուկային փոշու» մասին՝ այդպես անվանելով Ֆորդոյի, Իսֆահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներում գտնվող նյութերը, որոնք 2025 թվականին ենթարկվել էին ամերիկյան հարվածների։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում շտապել Իրանի հարցում հետագա քայլերի հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի սահմանափակումներն ու տնտեսական ճնշումները շարունակում են ազդել Թեհրանի վրա։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ այս փուլում Իրանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողությունների դադարեցման վրա, իսկ ուրանի հարստացման թեմային Թեհրանը կանդրադառնա «համապատասխան ժամանակին»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը