Իռլանդիան աջակցում է Պուտինի հետ երկխոսությանը
Համաշխարհային Մամուլ
Իռլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ աջակցում են արևմտյան երկրների առաջնորդների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկխոսությանը։ Ինչպես Euronews-ին տված հարցազրույցում նշել է Իռլանդիայի արտգործնախարարի տեղակալ Թոմաս Բիրնը, նման շփումները կարևոր են ապագա բանակցային գործընթացների համար։
Դիվանագետի խոսքով՝ արևմտյան որոշ առաջնորդներ նախկինում արդեն կապ են պահպանել Պուտինի հետ, և Դուբլինը կարծում է, որ պետք է պահպանել նման երկխոսության հնարավորությունը։ Միաժամանակ Բիրնը հրաժարվել է նշել, թե ով կարող է ապագայում հանդես գալ որպես Եվրամիության հնարավոր բանակցող Ռուսաստանի հետ շփումների հարցում՝ դա անվանելով «ապագայի հարց»։
Ավելի վաղ իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը հայտարարել էր, որ Եվրամիությունը, իր կարծիքով, Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման միջոցով շարժվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ առճակատման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը