Նոր մանրամասներ՝ դաժան ծեծի ենթարկված մոդելի գործից
Հասարակություն
Մոսկվայում դաժան ծեծի ենթարկված ինստագրամ-մոդել Անժելիկա Տարտանովայի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչպես գրում է StarHit-ը, ընտանիքի հետ աշխատած օգնության ծրագրի ղեկավար Յուլիա Բուդնիկովան պատմել է, որ գործով անցնող գործարար Դմիտրի Կուզմինը նախկինում ֆինանսապես աջակցել է մոդելին։
Բուդնիկովայի խոսքով՝ խոսքը կարող էր գնալ մոտ 10 միլիոն ռուբլու մասին, թեև ինքը հստակ գումարը չի կարող հաստատել։ Նա նաև նշել է, որ Կուզմինը, հավանաբար, չի հասցրել ամբողջ գումարը փոխանցել։ Միաժամանակ Բուդնիկովան ասել է, որ չի հավատում գործարարի մահվան բեմականացման մասին տարածված լուրերին և կարծում է, որ նա իսկապես մահացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տարտանովան անհետացել էր անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել էին վերակենդանացման բաժանմունքում՝ գլխուղեղի վնասվածքներով և բազմաթիվ հեմատոմաներով։ Քննությունը պարզել էր, որ ծեծի գործին առնչություն ունի Դմիտրի Կուզմինը, որի դեմ քրեական գործ էր հարուցվել առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Հետագայում ռուսական մամուլը գրել էր նաև, որ մոդելը հաշտվել է իր նկատմամբ բռնություն կիրառած տղամարդու հետ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը