Լավրով. Արևմուտքը ցանկանում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում
Աշխարհ
Արևմուտքը փորձում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում. նա շահում է մայրցամաքի երկրներին միմյանց դեմ լարելուց։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նրանք (արևմտյան երկրները) հետաքրքրված են նրանով, որ դուք զբաղված լինեք միմյանց միջև թշնամանք հրահրելով՝ այլ խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն։ Ես նկատի ունեմ Եվրասիական մայրցամաքային ինտեգրման զարգացումը։ Արևմուտքը բացարձակապես դա չի ուզում։ Արևմուտքը ցանկանում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում։ Նրանք ստեղծում են ամեն տեսակի քառյակներ, եռյակներ և այլն», – ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը