Ավստրիացի երաժիշտին արգելել են մուտք գործել ԱՄՆ
Ժամանց
Ավստրալացի երաժիշտ Քելի Հոլիդեյը, որը հայտնի է որպես Peking Duk խմբի անդամ, չի կարողացել վերադառնալ ԱՄՆ՝ չնայած վիզայի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը։ Երաժիշտը ԱՄՆ-ում մի քանի համերգ անցկացնելուց հետո մեկնել էր Կանադայի Տորոնտո քաղաք։ Սակայն Նյու Յորքում նախատեսված հաջորդ համերգի համար ԱՄՆ վերադառնալու փորձի ժամանակ սահմանապահները նրան կանգնեցրել և մերժել են մուտքը։
«Ամբողջ օրը պահվել եմ սահմանին և ինձ չեն թույլ տվել մտնել ԱՄՆ, թեև բոլոր փաստաթղթերս կարգին էին»,- գրել է նա սոցցանցերում։ իջադեպից հետո նրա ընկերուհին՝ հաղորդավարուհի Abbie Chatfield-ը, ներողություն է խնդրել 2025 թվականին հրապարակած տեսանյութի համար, որտեղ քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Սոցցանցերում ենթադրություններ էին հայտնվել, թե հենց այդ տեսանյութն է դարձել երաժշտի մուտքի արգելքի պատճառը։ Չաթֆիլդը հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել և ինքը բռնության կոչ չի արել։ Նա նաև նշել է, որ Ադամ Հայդը՝ Քելի Հոլիդեյի իրական անունը, ընդհանրապես տեղյակ չի եղել այդ տեսանյութից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru