Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. 32 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել է մրցակցին
Սպորտ
Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել։
Եզրափակիչ փուլում Հովեյանը 32 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել է մրցակցին՝ Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Շիլագյիին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Տեղեկությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան է հայտնել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը