Մահացել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը․ նա 75 տարեկան էր
Աշխարհ
Մահացել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը․ նա 75 տարեկան էր։
Վլադիմիր Կիրիլովիչը 2025 թվականի ընթացքում հինգ անգամ հոսպիտալացվել էր որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով․ վերջին անգամ՝ ձմռանը։ Ամռանը նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ստամոքսաաղիքային արյունահոսության կասկածով։ 2021 թվականին նրան լյարդի փոխպատվաստում էին կատարել՝ ուռուցքաբանական հիվանդության պատճառով, իսկ 2022-ին նա սրտի կաթված էր տարել։ Մոլչանովը հայտնի էր որպես ուշ խորհրդային հեռուստատեսության խորհրդանիշներից մեկը․ վարում էր «Կեսգիշերից առաջ և հետո» հաղորդումը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը