50,13 գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 163 բջջային հեռախոս․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում
Հասարակություն
Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։
«2026 թվականի ապրիլին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝
50,13գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
163 բջջային հեռախոս,
176 բջջային հեռախոսի պարագա,
4 wi-fi սարք,
11 կտրող-ծակող առարկա,
59,15լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորել է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից»,- նշվում է ՔԿԾ հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը