Թրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգ» գրությամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգը» վերնագրով։
Ավելին, ամերիկացի առաջնորդի կողմից հրապարակված լուսանկարում Բոլիվարյան Հանրապետության տարածքը ներկված է ԱՄՆ դրոշի գույներով։
Ավելի վաղ Fox News-ի լրագրող Բիլ Մելուգինը X-ում հայտնել էր, որ Fox News-ի իր գործընկեր Ջոն Ռոբերտսի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ «լրջորեն մտածում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու մասին»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը