Թրամփը հայտնել է, որ կամ Իրանը կկնքի գործարք, կամ ԱՄՆ-ը կավարտի սկսածը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ կամ Թեհրանը կհասնի փոխզիջումային համաձայնության Վաշինգտոնի հետ, կամ Միացյալ Նահանգները «կավարտի այն, ինչ սկսել է» Իրանում։
«Նրանք կամ ճիշտ բան են անելու, կամ մենք պարզապես ավարտելու ենք աշխատանքը։ Մենք կամ գործարք ենք կնքելու, կամ նրանք կոչնչացվեն։
Այս կամ այն կերպ մենք հաղթում ենք», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա լրագրողների հետ խոսել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, նախքան Չինաստան պետական այցով մեկնելը։
Ամերիկացի առաջնորդը վերջնական պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք պատրաստ է հրաժարվել Իրանի հետ հրադադարից։
«Մենք դրա մասին կմտածենք Պեկին թռիչքի ժամանակ», – ասել է նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը