Տաջիկստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության և բարեկամության մասին պայմանագիր
Աշխարհ
Պեկինում բանակցություններից հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են երկու երկրների միջև հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր, հաղորդում է Տաջիկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Տաջիկստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի հանդիպումներից և բանակցություններից հետո ստորագրվել է 31 նոր համագործակցության փաստաթուղթ։
Պետությունների ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սի Ծինփինը ստորագրել են Տաջիկստանի և Չինաստանի միջև համատեղ հայտարարություն՝ նոր դարաշրջանում համապարփակ համագործակցության և ռազմավարական գործընկերության խորացման, ինչպես նաև երկու երկրների միջև հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը