ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում
Այլ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 11։00-16:00,
Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11։30-16:00,
Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Մայիսի 14-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում մայիսի 7-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը