Գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ-ն հիշեցնում է
Այլ
ԿԸՀ-ն հիշեցնում է․
«Ընտրությունների մասնակից հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելn առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելն ռաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը