Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները
Աշխարհ
Վրաստանի Մուխրովանի քաղաքում՝ Հատուկ գործողությունների հրամանատարության բազայում, մեկնարկել են «Տրոյայի հետքեր 2026» բազմազգ հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այս բազմազգ զորավարժությունն անցկացվում է Վրաստանում չորրորդ անգամ: Մասնակցում են Վրաստանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ», - ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ Վրաստանի պաշտպանության ուժերը ներկայացնում են Հատուկ գործողությունների հրամանատարության Ռեյնջերների գումարտակը, Արևելյան և Արևմտյան հատուկ գործողությունների գումարտակները, կամավորական ստորաբաժանումները, Վրաստանի ազգային գվարդիայի հետախուզական վաշտերը և տարածքային պահեստազորի անձնակազմը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը