Արևմուտքը անազնիվ մեթոդներ է կիրառում՝ երկրներին ստիպելու Ռուսաստանից նավթ չգնել․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրներին ամերիկյան, այլ ոչ թե ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնելու հարկադրելու փորձերի մեջ։ Նա այս հայտարարությունն արել է RT India-ին տված հարցազրույցում։
Նախարարը Վաշինգտոնի կողմից բոլորի վրա Ռուսաստանից նավթ չգնելու ճնշումը որակել է՝ որպես անբարեխիղճ մեթոդներ, որոնք կարելի է բնութագրել՝ որպես գաղութային և նեոգաղութային։ Նախարարի խոսքով՝ դրանք շահագործողական մեթոդներ են։
«Այս մեթոդների էությունն այն է, որ բոլորին ստիպեն Ռուսաստանից գնել ոչ թե էժան նավթ, այլ թանկարժեք նավթ և հեղուկացված բնական գազ Միացյալ Նահանգներից», - ընդգծել է Լավրովը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը