Մերցի հայտարարություններից հետո Բեռլինի իշխանությունները փոխհատուցում են պահանջում Գերմանիայի կառավարությունից
Աշխարհ
Բեռլինի քաղաքային իշխանությունները պատրաստվում են Գերմանիայի դաշնային կառավարությունից ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միգրանտների վերաբերյալ հայտարարություններից հետո դատարանների ծանրաբեռնվածության կտրուկ աճի պատճառով, գրում է Bild-ը։
Բեռլինի արդարադատության հարցերով սենատոր Ֆելոր Բադենբերգի խոսքով՝ Մերցի հայտարարություններից հետո մայրաքաղաքի դատախազություն ավելի քան 2000 դիմում և բողոք է ներկայացվել կանցլերի դեմ։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքը տարեկան մոտ 34 միլիոն եվրո է ծախսում այն դատական և քննչական գործընթացների վրա, որոնք կապված են Բեռլինի հատուկ կարգավիճակի հետ, իսկ վերջին երեք տարիներին այդ ծախսերը ավելի քան կրկնապատկվել են։
Խոսքը վերաբերում է նաև Գերմանիայի ԱԳՆ-ի դեմ ներկայացվող մեծ թվով վիզային հայցերին, որոնց պատճառով ամեն օր ծանրաբեռնված աշխատում են 25 դատախազ և 97 դատավոր։ Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Գերմանիայի նախկին կառավարությունները լուրջ սխալներ են թույլ տվել միգրացիոն քաղաքականության հարցում և անհրաժեշտ է խստացնել անօրինական միգրանտների արտաքսման մեխանիզմները, ինչից հետո երկրում բողոքի ալիք էր բարձրացել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը