Լավրովը հայտարարել է Արևմուտքի «լայնածավալ պատերազմի» մասին
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները լայնածավալ պայքար են սկսել այն պետությունների դեմ, որոնք վարում են ինքնիշխան քաղաքականություն։ Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը, փոխանցում է РИА Новости-ն։
Լավրովը նաև մեղադրել է արևմտյան երկրներին միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ որպես օրինակ նշելով Յուգոսլավիայի, Իրաքի և Լիբիայի դեմ իրականացված գործողությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի վերջին ռազմական գործողությունները Վենեսուելայում և Իրանի շուրջ զարգացող հակամարտությունը։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Արևմուտքը նպատակ ունի ամեն կերպ ճնշել Ռուսաստանին։ Նա ընդգծել է, որ Մոսկվան, իր գնահատմամբ, «երբեք ոչ մեկին չի պատժում» և միշտ պատասխանատու կերպով է վերաբերվում իր պարտավորություններին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը