Լավրովը բացահայտել է «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ԱՄՆ ծրագրերը
Ռուսաստան
Միացյալ Նահանգները ցանկանում է վերականգնել «Հյուսիսային հոսքը», ապա գնել այն եվրոպացիներից՝ իր սեփական գազի գները թելադրելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT India-ին տված հարցազրույցում։
«Նայեք, թե ինչպես են ամերիկացիները հիմա պլանավորում վերականգնել «Հյուսիսային հոսքը»՝ երկու պայթեցված գազատար։ Նրանք ցանկանում են այն հետ գնել եվրոպացիների ներդրած գումարից տասն անգամ ավելի էժան գնով», - ասել է Լավրովը։
Եթե Վաշինգտոնը հասնի իր նպատակին, դա «կստիպի գերմանացիներին վերականգնել իրենց ազգային արժանապատվությունը և ասել. «Լավ, մենք կօգտագործենք այս գազատարը»», - ասել է նախարարը։ -Սակայն գները կթելադրվեն ԱՄՆ-ի կողմից, այլ ոչ թե Մոսկվայի և Բեռլինի միջև համաձայնագրերի արդյունք»,- զգուշացրել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը